Հայերեն   English   Русский  

Արթուր Ալեքսանյանը հանդիպեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ


  
դիտումներ: 680

Երեկ երեկոյան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հյուրընկալվել էր օլիմպիական չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը:

Նորանոր հաղթանակների բարեմաղթանքներով Ալեքսանյանին ողջունեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իր հերթին Արթուր Ալեքսանյանը հաջողություն մաղթեց մեր թիմին Չեռնոգորիայի հետ խաղում՝ հույս հայտնելով, որ տղաներին կհաջողվի ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Հանդիպման վերջում Հենրիխ Մխիթարյանը անվանական մարզաշապիկ հանձնեց Արթուր Ալեքսանյանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: