Հայերեն   English   Русский  

​Բարաք Օբաման հայտարարել է, որ հպարտանում է Հիլարի Քլինթոնով


  
դիտումներ: 440

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հպարտանում է նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնով: Գրում է Russian.rt.com-ը:

Օբամայի խոսքով` նախորդ գիշեր ինքը զրուցել է Քլինթոնի հետ:

«Ես չեմ կարող նրանով ավելի չհպարտանալ: Ես նրանով չափազանց շատ եմ հպարտանում: Շատ ամերիկացիներ նրան դիտում են որպես օրինակ», - հայտարարել է Օբաման:

Բարաք Օբաման նաև ընդգծել է, որ Հիլարի Քլինթոնի շնորհիվ «ամբողջ երկրում աղջիկները հասկացան, որ քաղաքականության մեջ չափազանց մեծ բարձունքների կարող են հասնել»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարաք Օբաման Դոնալդ Թրամփին Սպիտակ տուն է հրավիրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: