Հիլարի Քլինթոնին ամուսնու հետ անտառում զբոսնելիս են նկատել. Լուսանկար
դիտումներ: 522
Տարածված հաղորդագրության համաձայն` ԱՄՆ Նյու Յորք նահանգի Չապակուա քաղաքի բնակչուհի Մարգո Գերսթերը Քլինթոնին հանդիպել է անտառում զբոսնելիս:
«Նա գրկեց ինձ, շնորհակալություն հայտնեց և մենք հաճոյախոսություններով փոխանակվեցինք», - համապատասխան գրառում Մարգոն կատարել է ֆեյսբուքյան իր էջում:
Գերսթերի խոսքով` ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի հետ եղել է նաև վերջինիս ամուսնինը` Բիլլ Քլինթոնը:
Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի ժողովրդի համար լավ առաջնորդ կդառնա: