Լրատվամիջոցները հայտնում են Բիլլ և Հիլարի Քլինթոնների ամուսնալուծության մասին
Պարբերականն իբրև հրապարակել է Նյու Յորք նահանգի Վեսթչեսթեր օկրուգի Գերագույն դատարան ներկայացաված հայցադիմումի պատճենը: Որպես ամուսնալուծության պատճառ նշվել են զույգի ունեցած անհաղթահարելի տարաձայնությունները:
CTN հեռեուստաընկերության փոխանցմամբ` Քլինթոններն արդեն որոշակի պայմանավորվածություն ունեն առանձին բնակվելու և համատեղ սեփականության բաժանման հարցում, որն ուժի մեջ կմտնի ամուսնալուծության գործընթացի ավարտից հետո:
Տարածված հաղորդագրության համաձայն` զույգին շատ վաղուց արդեն միայն գործնական հարաբերություններն են կապում, իսկ նախագահական ընտրություններում իր պարտությունից հետո Հիլարին կարող է պաշտոնապես հրաժեշտ տալ Բիլլին:
Սակայն Քլինթոններից որևէ մեկն այս տեղեկությունը չի մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Բիլլ և Հիլարի Քլինթոններն ամուսնացել են 1975թ. հոկտեմբերի 11-ին Արկանզաս նահանգում 15 ամենամտերիմ ընկերների և իրենց ընտանիքների անդամների ներկայությամբ:
Իսկ Christian Times Newspaper պարբերականը և համանուն կայքը, որոնք հիմնադրվել են 2015թ. դեկտեմբերին, հավաստի աղբյուրների շարքին չեն դասվում: