Օռնելա Մուտին սիրելիի հետքերով տեղափոխվել է Մոսկվայում բնակվելու
Համաշխարհային կինոմատոգրաֆի աստղը, որը վերջերս նաև ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու ցանկություն էր հայտնել, արդեն տեղափոխվել է Մոսկվա և հասցրել հենց մայրաքաղաքի սրտում երեք սենյականոց բնակարան ձեռք բերել:
Նախկինում դերասանուհին ևս բազմիցս ժամանել է Մոսկվա: Նա ասում է, որ այնտեղ իրեն լավ է զգում, մարդիկ իրեն չափազանց շատ են դուր գալիս, և անգամ ռուսական ցուրտն իրեն չի վախեցնում:
Օռնելա Մուտիի կյանքում նման կտրուկ փոփոխությունները լրատվամիջոցները բացատրում են նրանով, որ իբրև դերաասանուհու սիրելին Մոսկվայում է բնակվում:
Իսկ հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը իր միկրոբլոգում ակնարկել է Մուտիի Մոսկվա տեղափոխվելու պատճառների մասին. «Դերասանուհու նման ցանկությունը պայմանավորված է անձնական կյանքում փոփոխություններով: Ասում են, որ իտալացի կինոդիվան հանդիպում է ռուս օլիգարխի հետ և պատրաստվում է Մոսկվայում Ապեպինյան թերակղզու խոհանոցի ռեստորան բացել»: