Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումների վերաբերյալ


  
դիտումներ: 611

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ հերթական զեկույցում իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորումների վերաբերյալ:

«Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորման հաղորդումների կապակցությամբ: Մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ հայկական ազգանուն ունեցող օտարերկրացիներին, անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան»,- ասված է կոմիտեի զեկույցում:

Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու և պայքարելու հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների դեմ: Պաշտոնական Բաքվին հորդորել են նաև կամայական և խտրական հիմքերով չարգելել հայկական ազգանուն ունեցող անձանց մուտքը Ադրբեջան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: