Հայերեն   English   Русский  

Մեդվեդևն առաջարկել է «ամերիկանո» սուրճը վերանվանել «ռուսիանո»


  
դիտումներ: 1052

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է հայտնի «ամերիկանո» սուրճը վերանվանել «ռուսիանո»:

Կառավարության ղեկավարը նման առաջարկ է արել չորեքշաբթի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ժամանակ:

Մեդվեդևը, խորհրդակցելով իր բելառուս կոլեգաների հետ, գովել է նրանց կառուցողական վարքի համար, ինչին բելառուսցի վարչապետ Անդրեյ Կոբյակովը պատասխանել է, որ այդ հարցում օգնում է սուրճը:

«Կոբյակովն ասում է՝ ինձ ամերիկանո տվեք: Դա քաղաքականապես անքաղաքավարի է հնչում: Եկեք ամերիկանոն վերանվանենք»,-ասել է Մեդվեդևը և որպես այլընտրանք առաջարկել «ռուսիանո» անունը:

2014 թվականին ղրիմյան որոշ սրճարաններ հրաժարվել էին սուրճի «ամերիկանո» անվանումից: Մասնավորապես՝ հաստատություններից մեկում հայտնվել էր հետևյալ հայտարարությունը.

«Ուշադրություն: Կապված աշխարհաքաղաքական անկայուն իրադրության հետ՝ մենք չունենք «ամերիկանո» սուրճ, դրա փոխարեն հարցրեք «ղրիմյան» սուրճ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: