Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում կայացած ընտրություններն արտացոլեցին ամերիկյան հասարակության շերտավորումը. Հիլարի Քլինթոն


  
դիտումներ: 424

Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարարել է, որ նախագահական ընտրություններն արտացոլեցին ամերիկյան հասարակության խորը շերտավորումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախորդ շաբաթվա ընթացքում երկրում շատերն իրենք իրենց հարց էին ուղղում` արդյոք Ամերիկան այնպիսի երկիր է, ինչպիսին մենք կարծում էինք: Շերտավորումը, որը արտացոլվեց ընտրությունների ընթացքում, շատ խորն է», հայտարարել է Քլինթոնը Երեխաների պաշտպանության հիմնադրամում ունեցած ելույթի շրջանակներում:

Քաղաքական գործչի խոսքով` ինքը չափազանց շատ էր մտահոգվում ընտրությունների արդյունքների համար և հանրությանը ներկայանալն իրեն ոչ այնքան հեշտ է տրվել:

Հիլարի Քլինթոնը ելույթի ընթացքում նաև խոստովանել է, որ նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո ցանկանում էր գունդուկուչ գալ և տանից դուրս չգալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: