Հայերեն   English   Русский  

​Կարտոֆիլաբլիթներ (ֆիննական խոհանոց)


  
դիտումներ: 3190

Քիչ բաղադրիչներով, սակայն հագեցնող, համեղ ու հեշտ պատրաստվող բլիթները կգոհացնեն ընտանիքի անդամներին, նաև՝ բուսակերներին:

Բաղադրությունը

6 ոչ մեծ չափսի կարտոֆիլ

1 ձու

100 գ ալյուր (մի քիչ էլ՝ գնդերը ալրապատելու համար)

աղ ու պղպեղ

քնջութ (ըստ ցանկության):

Պատրաստումը

Կլպած կարտոֆիլը խաշել աղաջրի մեջ, ապա ջուրը քամել, իսկ պատրաստի կարտոֆիլը ճզմել: Սառչելուց հետո կարտոֆիլի խյուսին ավելացնել ձուն, աղն ու պղպեղը, ապա ալյուրը՝ և խմոր հունցել: Եթե այն կպչուն լինի, ապա ձեռքերը կարելի է ձեթոտել, սակայն ալյուրով պնդացնելու հարկ չկա:

Խմորը բաժանել 6-7 մասի, գնդեր ստանալ ու դրանք թաթախել ալյուրի մեջ, ապա բլիթներ ձևավորել 1,5 սմ հաստությամբ:

Տապակի վրա մոմաթուղթ փռել, վրան կարագ քսել ու շարել բլիթները: Յուրաքանչյուրը պատառաքաղով ծակծկել, վրան ձեթ քսել, քնջութ ու այլ համեմունքներ (ըստ նախասիրության) ցանել: Թխել 2000 տաքացված ջեռոցում մինչև վարդագունելը:

Դրանք շատ ախորժալի տեսք ունեն և խրթխրթան են ստացվում: Կարելի է մատուցել ճաշի կամ աղցանների հետ:

Բարի ախորժակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: