Հայերեն   English   Русский  

​Իվանկա Թրամփն ապարանջանի պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1549

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի դուստրը` Իվանկան, CBS հեռուստաընկերությամբ թողարկվող «60 րոպե» հաղորդաշարից հետո սկանդալի կենտրոնում է հայտնվել: Հաղորդաշարին հյուրընկալվել էին ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա կինը` Մելանիան և երեխաները, որոնց թվում նաև Իվանկան: Գրում է Spletnik.ru.-ն:

Հաղորդաշարի եթեր հեռարձակվելուց հետո Իվանկայի ընկերության մարքեթինգի բաժնի աշխատակիցը հիշեցրել էր Իվանկայի հեղինակած «Մետրոպոլիս» ոսկերչական հավաքածուից ապարանջանի մասին` գրելով, որ հենց դրանով է նա ներկա գտնվել հաղորդաշարին:

Սակայն այդ գրառումը մամուլում մեծ սկանդալի առիթ է դարձել, քանի որ քաղաքական գործչի դստերը սկսել են մեղադրել, որ վերջինս չարաշահում է հոր նոր կարգավիճակը սեփական բիզնեսի զարգացման և առաջխաղացման նպատակով:

Սակայն նմանատիպ քննադատությունների Իվանկան առաջին անգամ չէ, որ արժանանում է: Քանի որ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իվանկան մշտապես հայտնվում էր իր իսկ ապրանքանիշի զգեստներով:

Լրագրողներն այդ ամբողջ ընթացքում քննադատում էին Իվանկային, որ նա ինքնագովազդով է զբաղված և հիասքանչ ձեռնարկատիրական ձիրքով է օժտված:

Իվանկայի ընկերության ներկայացուցիչները, որոնք կանացի հագուստի և աքսեսուարների թողարկմամբ են զբաղվում, այդ քննադատություններին պատասխանել են, որ իրենց ամենօրյա աշխատանքի համաձայն գրառումն ուղղված է եղել մարքեթինգի բաժնի աշխատակիցներին, սակայն վերջին իրադարձություններից հետո իրենք ստիպված կլինեն վերանայել իրենց մարտավարությունը:

Иванка Трамп

Дональд Трамп с женой Меланией и детьми





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: