Հայերեն   English   Русский  

Խանտի-Մանսիյսկում մեկնարկում է ՖԻԴԵ-ի` կանանց Գրան պրի մրցաշարքի 5-րդ փուլը


  
դիտումներ: 468

Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 2-ը Խանտի-Մանսիյսկում տեղի կունենա ՖԻԴԵ-ի 2015/16 թթ. կանանց Գրան պրի մրցաշարքի 5-րդ փուլը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, իսկ առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն նոյեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 14:00-ին:

Գրան պրի մրցաշարքի 5-րդ փուլին կմասնակցեն Ցզյու Վենցզյունը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Հարիկա Դրոնավալին, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան, Նինո Բացիաշվիլին, Լելա Ջավախաշվիլին, Էլմիրա Սկրիպչենկոն, Օլգա Գիրյան, Նատալյա Ժուկովան, Սարասադատ Խադեմալշարեհը և Բելա Խոտենաշվիլին:

ՖԻԴԵ-ի 2015/16 թթ. կանանց Գրան պրի մրցաշարքի հաղթողը իրավունք կստանա մասնակցելու կանանց աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին, որը բաղկացած կլինի 10 պարտիայից:

Խաղացված 4 փուլից հետո Գրան պրիի աղյուսակը գլխավորում է Համփի Կոներուն, ով վաստակել է 335 միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթանում է Ցզյու Վենցզյունը, իսկ ՉԺաո Սյուն եզրափակում է լավագույն եռյակը, սակայն Սյուն և Կոներուն չեն մասնակցելու Խանտի -Մանսիյսկի փուլին, այսպիսով առաջատար եռյակից իր մրցաշարային դիրքը բարելավելու հնարավորություն ունի միայն Ցզյու Վենցզյունը:

Ընդհանուր հաղթանակի տեսական հնարավորությունները պահպանում են նաև Վալենտինա Գունինան , Ալեքսանդրա Կոստենյուկը և Հարիկա Դրոնավալին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: