Հակառակորդը կրակել է Չինարիի մանկապարտեզի ուղղությամբ
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հինգշաբթի ժամը 15:00-15:40 –ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել են գյուղը՝ կրակահերթեր ուղղելով հատկապես մանկապարտեզի ուղղությամբ, հենց այն ժամանակ, երբ երեխաներ են եղել նախակրթական հաստատությունում:
Բարեբախտաբար, տուժածներ չկան, վնասվել է մանկապարտեզի տանիքն ու կաթսայատան խողովակը: Կրակահերթերը դիպել են նաև բնակելի տներին: Հիգշաբթի հակառակորդի թիրախում են եղել նաև Այգեպարն ու Մովսեսը: Սահմանապահ գյուղերի ղեկավարների խոսքով, նույն իրավիճակն է ամեն հինգշաբթի:
Գյուղապետը հավելել է, որ կրակոցներ դիրքերի ուղղությամբ լինում են գրեթե ամեն օր: