«Սիրով Ռոզի» ֆիլմի աստղ Լիլի Քոլինզը Malibu Magazine ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկի համար լողափային ֆոտոշարքում է նկարահանվել: Ֆոտոշարքի նկարահանումները հենց Կալիֆորնիայում են անցկացվել ` օվկիանոսի ափին: Գրում է Popcornews.ru.-ն:
2017թ. երիտասարդ դերասանուհուն ոչ երկարատև լռությունից հետո կրկին հնարավոր կլինի տեսնել միանգամից չորս նոր նախագծերում:
Դերասանուհին «Մինչև ոսկորները» դրամայում հանդես կգա սիրված դերասան Քիանու Ռիվզի, «Օկջա» ֆիլմում Տիլդա Սուինտոնի և «Քայլող մեռածներ» հեռուստասերիալից հայտնի դարձած Ստիվեն Յոնի հետ:










