Հայերեն   English   Русский  

Արմեն Ամիրյանն իր տանը հյուրընկալել է մշակույթի նախկին նախարարներին,լուսանկարներ


  
դիտումներ: 3918

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր տանը հյուրընկալել է մշակույթի նախկին նախարարներին։

Հայաստանի մշակույթի նախկին ու ներկա նախարարներն ընթրիքի սեղանի շուրջ շաբաթ երեկո քննարկեցին երկրի մշակույթին առնչվող հին ու նոր խնդիրներ ու որոշեցին մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարեւոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարարներին, ինչպես նաեւ ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանին իր ընտանեկան հարկի տակ ընթրիքի էր հրավիրել նախարար Արմեն Ամիրյանը։ Նախկին նախարարներից՝ Հակոբ Մովսես, Ռոլանդ Շառոյան, Արմեն Սմբատյան, Թամար Պողոսյան, Գեւորգ Գեւորգյան, Հովիկ Հովեյան եւ Հասմիկ Պողոսյան, ներկա չէր միայն Պերճ Զեյթունցյանը՝ առողջական խնդիրների պատճառով։

Արմեն Ամիրյան

Արմեն Ամիրյան

Արմեն Ամիրյան

Արմեն Ամիրյան

Արմեն Ամիրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: