Հայերեն   English   Русский  

​Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը 128-ի է հասել


  
դիտումներ: 790

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ուղևորափոխադրող արագընթաց գնացքի 14 վագոն դուրս է եկել գծերից: Վթարի հետևանքով զոհերի թիվը 128-ի է հասել: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է The Hindu պարբերականը, միջադեպի հետևանքով 300 մարդ է տուժել:

Ներկա պահին 80 դիերի ինքնությունը արդեն ճանաչվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գնացքի վթարի առավել հավանական պատճառ գծերի թերությունն է եղել, որը ամառվա և ձմեռվա եղանակների ընթացքում ջերմաստիճանի տարբերության պատճառով կարող էր առաջանալ:

Այս ողբերգությունը վերջին 6 տարիների ընթացքում ամենախոշորն է Հնդկաստանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: