«Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական ոլորտներում կառավարման զարգացման քաղաքականության մասին» վարկային համաձայնագրին համապատասխան, որը ստորագրվել է Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ, երկրին կտրամադրվի 45,8 մլն եվրո վարկ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 12-ին ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։