Հայերեն   English   Русский  

Կարյակինը հաղթեց Մագնուս Կարլսենին


  
դիտումներ: 374

Նյու Յորքում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը:

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ մրցախաղի 8-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր Մագնուս Կարլսնեը: Աշխարհի չեմպիոնը պարտիան սկսեց d4 քայլով և կիրառեց հազվադեպ հանդիպող Ցուկերտորտի համակարգը: Այս սկզբնախաղում սպիտակները չեն հավակնում զգալի սկզբնախաղային առավելության, սակայն կարող են հուսալ բավականին երկար պայքարի: Խաղի միջնամասում Կարլսենը փորձում էր ճնշում գործադրել կենտրոնում և թագուհու թևում, սակայն ճնշումը ստանալու համար նա գնում էր դիրքի վատթարացման, իսկ Կարյակինը փորձում էր փոխանակումներով պարզեցնել դիրքը: Մինչև 40-րդ քայլը, երբ կողմերը գտնվում էին ցայտնոտում, Կարլսենը փորձեց ցանկացած գնով հասնել հաղթանակի և սխալ զոհաբերեց իր երկրորդ զինվորը, սակայն Կարյակինը նույնպես գործեց ոչ լավագույն կերպով, և աշխարհի չեմպիոնը ստացավ ուժեղ հակախաղ: 40-րդ քայլից հետո Կարլսենը կարող էր հանգիստ խաղով հասնել ոչ-ոքի արդյունքի, սակայն Կարլսենը փորձում էր հաղթանակի հասնել և թերագնահատեց սևերի հակախաղը: Խաղի վերջնամասում Կարլսենը թույլ տվեց մի քանի վրիպում ևս և 53-րդ քայլին անձնատուր եղավ:

8-րդ պարտիայից հետո մրցախաղում հաշիվն է 4.5-3.5` օգուտ Կարյակինի:

Մրցախաղի 9-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: