Հայերեն   English   Русский  

«Հրապարակ».ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրելու, կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները


  
դիտումներ: 1316

«ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել, որը կկայանա Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ` 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից:

Նախնական օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը, բայց ասացին դեռ կարող է փոխվել: Նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված:

ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն, առանց դեմերի կպահանջի նախկին նախագահի վերադարձը: Ի դեպ, այդ օրը ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: