Հայերեն   English   Русский  

Դոնեցկում հրաձգության մեջ են ընկել LifeNews-ի ու РЕН-ТВ-ի լրագրողները


  
դիտումներ: 1110

Դոնեցկում հրաձգության ժամանակ զոհվել է Առաջին ալիքի օպերատոր Անատոլի Կլյանը:

Լրագրողները Դոնեցկ էին մեկնել ռեպորտաժ նկարահանելու. «Երբ մենք մեկնեցինք մարտական գործողությունների ակտիվացման վայր, այնտեղ ոչ մի արգելանշան ու բրիգադ չկար: Քաղաք մտնելով, բառացիորեն, մեր մեքենայի անիվների տակ գցվեց ինքնահռչակ հանրապետության կողմնակիցներից մեկն ու խնդրեց կանգնեցնել ավտոմեքենան:Մենք հասցրեցինք դուրս թռնել ու թաքնվել»,-պատմել է «МИР-24»-ի մեկնաբան Ալեքսանդր Լեոնենկոն:

LifeNews-ի տվյալներով, սկզբում զինվորականները կրակ են բացել ինքնաձիգներից, իսկ հետո ուժայինները ծանր հրազեն են գործի դրել: Ավելի վաղ տեղեկություն է եղել, որ Անատոլի Կլյանը վիրավորվել է փորից, ապա, հիվանանոցի ճանապարհին մահացել է: Բացի նրանից, վիրավորվել է նաև լրագրողների ավտոբուսի վարորդը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: