Հայերեն   English   Русский  

Մեր նպատակը Հայաստանի համար էներգետիկ անկախության ապահովումն ու ամպրապնդումն է. Հայկ Հարությունյան


  
դիտումներ: 2528

Կառավարության՝ էներգետիկայի բլոկի հիմնական միջոցառումները բխում են էներգետիկ անվտանգության հայեցակարգի 4 հիմնական ուղղություններից: Միջոցառումները նախատեսված են վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, ատոմային էներգետիկայի, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի ընդլայնման ոլորտում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նա նշեց, որ վերոնշյալներներն այն հիմնական առաջնահերթություններն են, որի վրա հիմնված է կառավարության՝ էներգետիկայի բլոկի ծրագիրը:

Վերականգնող էներգետիկայի ոլորտում նախատեսվում է ծրագիր մշակել փոքր միկրոկայանները մասսայականացնելու համար. «Մինչ օրս բավական գործ է արվել այս ոլորտը խթանելու համար, բայց հիմա հստակ ծրագիր է պետք, որպեսզի գա ժամանակ, երբ ինքնաթիռով Երևան ժամանելիս վերևից տեսնենք, որ բոլոր տանիքների վրա արևային պանելներ են տեղադրված: Մեր նպատակը հենց այն է, որ մարդիկ ոչ թե հարցնեն, թե իմաստ ունի՞ արևային պանել դնելու, այլ հարցնեն, թե իմաստ ունի՞ չդնելը»,-ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի հասնել դրան, որովհետև ախտորոշել են բոլոր խնդիրները: Այդ նպատակին հասնելու համար ամենօրյա աշխատանք է տարվում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի ծրագիրն իրականացվի:

Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել մրցույթ 50 մեգավատտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար. «Սա կլինի բավականին խոշոր ծրագիր, ու մրցույթը կլինի նույնպես սակագնի համար: Մենք ակնկալում ենք բավականին ցածր սակագին այս ոլորտի արդյունքում: Շատերը պնդում են, որ արևային էներգետիկան թանկ է, պետք չէ դա օգտագործել, մենք այս ծրագրով փորձում ենք ապացուցել, որ դա այդպես չէ, արևային էներգետիկան մատչելի էներգիայի աղբյուր է »,- նշեց Հայկ Հարությունյանը:

Վերջնական խնդիրը Հայաստանի համար էներգետիկ անկախության ապահովումն ու ամպրապնդումն է:

Փոխնարարը պատմե որ իր տան տանիքին տեղադրել է արևային պանելներ և արդեն երկուսուկես ամիս է՝ իր կողմից սպառված էլեկտրաէներգիան արտադրում է ինքը: Նա հորդորեց բոլորին նույնը անել: Մեկ բնակարանի համար միջին սպառումը 200 կիլովատ/ժամ է. «Տարեկան այն 2400 կիլովատ/ժամ է դառնում: 2400-ն ապահովելու համար պետք է մոտավորապես 1,5 կիլովատ արևային պանել, իսկ 1 կիլովատ պանելի արժեքը տատանվում է միջինը 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: