Հայերեն   English   Русский  

​Կաթնաշոռով փքաբլիթներ


  
դիտումներ: 2887

Բաղադրությունը

250 գ կաթնաշոռ

5 ճաշի գդալ (150 գ) ալյուր

1 հատ ձու

5 թ. գդալ (50 գ) շաքարավազ

1 թ. գդալ սոդա

1 թ. գդալ դարչին

շաքարափոշի՝ մատուցման համար

ձեթ:

Պատրաստումը

Կաթնաշոռը տրորել: Ձուն շաքարավազի ու դարչինի հետ հարել, ավելացնել տրորած կաթնաշոռը, սոդայի հետ խառնած ալյուրը և խմոր պատրաստել: Ալյուր ցանած սեղանին խմորը գրտնակել, գլանի տեսք տալ ապա հունական ընկույզի չափով կտորներ կտրատել ու դրանցից փոքրիկ գնդեր ձևավորել:

Ֆրիտյուրի կամ թավայի մեջ ձեթը դաղել ու մի քանի խմորագունդ միաժամանակ տապակել: Հանելուց հետո անձեռոցիկի վրա դասավորել, որ ձեթը քամվի, վրան շաքարափոշի ցանել ու մատուցել:

Բարի ախորժակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: