Հնդկաստանի բանկերն Իրանին ետ են վերադարձրել նավթի վաճառքից կուտակված գումարի հերթական մասնաբաժինը
ժնևյան համաձայնագրովնախատեսվումէ, որ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը ութ մասնավճարով
փոխանցվի Իրանին:
Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չիանաստան և Գերմանիա)
միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական
մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:
Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի
նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում
ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրելէ ուրանի 20 տոկոս հարստացման
աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: