Հայերեն   English   Русский  

ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանի իշխանությունների դեմ լրագրողի բողոքը


  
դիտումներ: 462

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիտ և լրագրող Մուստաֆա Հաջիբեյլիի՝ 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտումը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները Հաջիբեյլիին պետք է վճարեն 10 հազար եվրո փոխհատուցում և ևս 3 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

Բողոքը ներկայացվել է 2011 թվականի ապրիլի 2-ին ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ «Դեմոկրատ» թերթի խմբագիր նկատմամբ վատ վերաբերվելու առնչությամբ: Հաջիևը ձերբակալվել էր խաղաղ հանրահավաքը ցրելու ժամանակ և տեղափոխվել Բաքվի Նասիմի շրջանային ոստիկանություն, որտեղ ենթարկվել էր անմարդկային վերաբերմունքի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: