Հայերեն   English   Русский  

​Արևելյան Հալեպի 40%-ն ազատագրված է ահաբեկիչներից


  
դիտումներ: 813

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` Արևելյան Հալեպի 40%-ը հաջողվել է ազատագրել ահաբեկիչներից: Գրում է Russian.rt.com-ը:

«Ազատագրված թաղամասերի բնակիչներին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնը և սիրական իշխանությունները մարդասիրական օգնություն են ցուցաբերում` տաք սնունդ, ջուր և առաջին անհրաժեշտության պարագաներ», - նշվել է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջին օրերի ընթացքում Հալեպի արևելյան շրջաններն ավելի քան 3179 բնակիչ է լքել, որոնց թվում 1519 երեխա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: