Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ կուսակցությունից համաքաղաքապետեր


  
դիտումներ: 602

Մուշում նոյեմբերի 18-ին ձերբակալված Մալազգիրթի (Մանազկերտ) համաքաղաքապետեր Հալիս Ջոշքունը և Մեմնունե Սոյլեմեզը, շրջանի փոխնահանգապետ Մուշալլահ Բուրհանլըն, ովքեր քրդամետ Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամներ են, Մուշի դատարանում հարցաքննման ենթարկվելուց հետո դատախազի կողմից ներկայացված ձերբակալման պահանջով ուղարկվել են Մալազգիրթի դատարան:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, Մալազգիրթի դատարանում հարցաքննվող Հալիս Ջոշքունն ու Մեմնունե Սոյլեմեզը, Մաշալլահ Բուրհանլըն «կազմակերպության անդամ», «կազմակերպությանը ֆինանսավորելու» մեղադրանքներով կալանավորվել են:

Ըստ տեղեկության՝ անվտանգության ուժերը Մալազգիրթի քաղաքապետարանի շենքի առջև անվտանգության լայնածավալ միջոցառումներ են կիրառում: Քաղաքապետարանի շենք մուտքն ու ելքը վերահսկվում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: