Սումգայիթի ոստիկանությունում լրագրողին դաժան խոշտանգումների են ենթարկել
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակությանը փաստաբան Էլչին Սալըֆովը հայտնել է, որ նշված անձինք ձերբակալվել էին «Ուջուզ մարկետ» առևտրական կենտրոնների՝ հարկերից խուսափելու մասին «Հուրիեթ» թերթում հրապարակումով հանդես գալուց հետո: Նովրուզովը եղել է տեղեկատվության աղբյուրը, իսկ հոդվածի հեղինակը հղում է կատարել Հարկերի նախարարության փաստաթղթերին:
Հոդվածում նշված է եղել, որ «Ուջուզ մարկետ» առևտրական կենտրոնները փակվել են Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար Զաքիր Ֆարաջևի կողմից և բացվել են միայն նրան կաշառք տալուց հետո:
Փաստաբանը հայտնել է, որ Ռահիմովին կալանքի տակ են վերցրել նոյեմբերի 25-ին հենց դատարանի դահլիճում, սակայն նրան տարել են ոչ թե քննչական մեկուսարան, այլ ոստիկանության՝ Սումգայիթի քաղաքային վարչություն, որտեղ երեք օր նրան անօրինական պահել են և խոշտանգուների ենթարկել պետի տեղկալ Հիքմեթ Գասըմովի սենյակում:
Նրանից պահանջել են ներողություն խնդրել Սումգայիթի ղեկավարից: Երբ լրագրողը հրաժարվել է, նրա գլխին պլաստիկ տոպրակ են հագցրել և այդպես պահել, մինչև նա սկսել է խեղդվել: Դրանից հետո նրանից կրկին պահանջել են ներողություն խնդրել, և խոշտանգումների այդ ամբողջ ընթացքին Ֆարաջևը օնլայն հետևել է:
Կտտանքներին չդիմանալով՝ Ռահիմովը գլխով հարվածել է աթոռի եզրին, քներակի հարված ստացել, ինչից հետո միայն խոշտանգումները դադարեցվել են: Նկարահանման խցիկն անջատելուց հետո ոստիկաններն ասել են, որ Ռահիմովը իրավացի է, սակայն իրենք ենթարկվում են Ֆարաջևին, քանի որ նա իրենց «նախարարն» է: Փաստաբան Սադըգովը գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել:
Սումգայիթի գործադիր իշանությունում փաստաբանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ասել են, որ քաղաքի ղեկավար Ֆարաջևը հերքում է այդ գործին իր մասնակցությունը: Ֆարաջևը «բացարձակ անհեթեթություն» է անվանել իր հասցեին ուղղված մեղադրանքները: