ՀՀ ՊՆ-ն անպատասխան չի թողնի Հելսինկյան կոմիտեի 2 զեկույցները
Նշենք, որ գրասենյակը 2 զեկույց է հրապարակել Ապրիլյան պատերազմի և նախորդ զորակոչի վերաբերյալ: Զեկույցում նրանք նշել էին, որ մինչև հիմա ՊՆ-ին պաշտոնապես չի արձագանքել զեկույցներին:
«Զեկույցներն անպատասխան չեն մնա: Դրանցում նշված կետերն ուսումնասիրվում են ՊՆ մասնագետների կողմից: Առաջիկայում կտրվի ամբողջական պատասխան»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակը:
Զեկույցում ծնողները պատմել են, որ զինվորները մահացել են վառելանյութի բացակայության, փամփուշտների պակասի պատճառով:
Հովհաննիսյանի խոսքով՝ զեկույցի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել էին զոհված զինծառայողների ընտանիքներին դեպքից օրեր անց՝քառասունքը անգամ չանցած, և մարդկանց ցավը, ցասումը սարքել նյութ:
Միաժամանակ, Արծրուն Հովհաննիսյանը բարձր գնահատեց գրասենյակի աշխատանքը՝ նշելով, որ նրանց վերհանած որոշ խնդիրներ շատ արժեքավոր են: