Յուրաքանչյուր հինգ րոպեում մեկ հնդիկ կին է ոստիկանությանը բողոք ներկայացնում իր ընտանիքի կամ ամուսնու դեմ` իր նկատմամբ կատարված բռնության համար:
Յուրաքանչյուր տաս րոպեում մեկ հնդիկ կին բողոք է ներկայացնում իր նկատմամաբ կատարված հարձակման համար, իսկ յուրաքանչյուր 21 րոպեում մեկ կին բողոքում է ներկայացնում բռնաբարության համար:
Վերոնշյալ դեպքերի ամբողջական թիվը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է՝ վերջին շրջանում արձանագրելով 25 տոկոս աճ:
Սակայն այդ թվերը ցույց չեն տալիս իրական պատկերը, քանի որ դրանք հաճախ սխալ են լինում, իսկ Հնդկաստանում կատարված բռնաբարության դեպքերը, որոնց մասին հաճախ խոսվում է նաև միջազգային մամուլում ցույց են տալիս երկրում բռնաբարության թվի աճը: