Հայերեն   English   Русский  

2016-ին հակառակորդի կրակոցները նկատելի կերպով նվազել են Տավուշում


  
դիտումներ: 4333

2015-2016 թվականների ընթացքում հյուսիսարևելյան սահմանին նկատվել է գնդակոծումների և արկակոծումների նվազում:

Տավուշի մարզում դաշտային պայմաններում տրվող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը:

Նա նշեց, որ չի կարող այդ նվազման պատճառները բացատրել, սակայն ընդգծեց՝ փաստ է, որ համեմատած 2014 , 2015 թվականների հետ 2016 թվականի ընթացքում հարվածների թիվը նկատելի կերպով կրճատվել է:

Ապրիլյան պատերազմի օրերին, ի տարբերություն մնացած ժամանակահատվածի, նույնպես շատ քիչ կրակոցներ են արձանագրվել:

«Մենք պատասխան են տալիս բացառիկ դեպքերում, երբ նրանք ոտնձգություն են կատարում, կրակում են խաղաղ բնակչության վրա: Զինծառայողների համալրվածությունը գտնվում է լավ մակարդակի վրա: Հայրենիքի պաշտպանությունը գտնվում է ամուր, հուսալի ձեռքերում»,- եզրափակեց գնդապետ Հ. Պետրոսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: