Արտակարգ դեպք Կապանում․ պատանիները թղթադրամ են կեղծել, կան ձերբակալվածներ
դիտումներ: 908
Պարզվել է, որ տանը գունավոր տպիչով թղթադրամներ են տպել եւ փորձել իրացնել վաճառքի կետերում։ Մեր տեղեկություններով՝ դրանք 20 հազար դրամանոցներ են եղել։ ձերբակալվել են, մեկը ստորագրությամբ բաց թողնվել։ Նրանք դպրոցականներ են։
Այս տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից, սակայն միայն հաստատեցին, որ նշված գործով կան ձերբակալվածներ, այլ մանրամասներ չեն հայտնել։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։