Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնի պատճառով աշխատանքից հեռացրել է անցումային խմբի աշխատակիցներից մեկին
դիտումներ: 525
Թրամփի խմբի անդամ Մայքլ Ֆլին կրտսերը թվիթերում տեղեկություն է տարածել, որ իբրև Հիլարի Քլինթոնը առնչություն ունի մի պիցցերիայի հետ, որը մանկապիղծների իսկական «որջ» է:
Ինչպես հայտնում է The New York Times պարբերականը, Ֆլինին աշխատանիքից հեռացնելու պատճառները պաշտոնապես չեն մեկնաբանվել, սակայն Թրամփի խմբի աղբյուրը հայտնել է, որ աշխատակիցը նորընտիր նախագահի խմբում իր տեղը կորցրել է հենց տվյալ միջադեպի պատճառով:
Հաղորդվել է, որ Մայքլ Ֆլին կրտսերը Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի որդին է: