Ովքեր կազատվեն եկամտահարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղվածների սոցիալական վճարների հաշվառման խնդիրների կարգավորման, ինչպես նաև գործատուի վերակազմակերպման դեպքերում իրավահաջորդ հանդիսացող գործատուի մոտ փոխադրված աշխատողների հաշվառումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունման արդյունքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղվածների կողմից սոցիալական վճարների վճարման դեպքում հնարավորություն կընձեռվի իրականացնելու կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստր վարողին ժամանակին փոխանցելու բնականոն գործընթացը` անկախ տարեկան հաշվարկների ճշգրտման հանգամանքից և դրանց հաճախականությունից: