Հայերեն   English   Русский  

Կիևի միջազգային օդանավակայանը դադարեցրել է չվերթների իրականացումը


  
դիտումներ: 819

Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների իրականացումը: Ինչպես հայտնում է «112 Украина» հեռուստաընկերությունը, նման որոշման կայացումը պայմանավորված է անոմալ բարդ եղանակային պայմաններով: Գրում է Russian.rt.com-ը:

«Հարգելի ուղևորներ, անոմալ բարդ եղանակային պայմանների և ինտենսիվ սառցե անձրևների կապակցությամբ «Բորիսպոլ» օդանավակայանի չվերթների սպասարկումը ժամանակավորապես դադարեցվել է», - նշվել է օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Օդանավակայանի տնօրինությունն ուղևորներին խնդրել է չվացուցակով հետևել չվերթների հնարավոր փոփոխություններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: