Հայերեն   English   Русский  

Իրատես». Աչքը չի կշտանում. Հովիկ Աբրահամյանը մինչ հեռանալը հանքավայրեր է սեփականաշնորհել, այդ թվում ոսկու հանք


  
դիտումներ: 931

«Իրատես». «Ասում են, թե Հայաստանում հետաքրքիր ավանդույթ է ձեւավորվել` հեռացող յուրաքանչյուր չինովնիկ պաշտոնավարման ավարտին փորձում է տակից փախչող աթոռից քաղել առավելագույնը: Օրինակ, վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնավարման բառացիորեն վերջին օրը մի քանի տասնյակ հրամանագրեր է ստորագրել ՊԵԿ համակարգի տարբեր «յուղոտ» պաշտոններում ինչ-ինչ պատճառներով նոր մարդկանց նշանակելու մասին:

Եվ հիմա ՊԵԿ նոր նախագահը զբաղված է նաեւ դրանցից ազատվելու խնդրով: Ասում են` իր հովանավորյալից ավելի հեռուն է գնացել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս մինչ հեռանալը հասցրել է (գուցե ոչ միայնակ) սեփականաշնորհել հանքավայրեր, որոնցից մեկը ոսկու հանք է (ասում են` Վայոց ձորում): Իսկ ներկայիս վարչապետն ասում է, թե «աչքը կարա կշտանա»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: