Հայերեն   English   Русский  

Հայաստանում են աշխարհահռչակ ջութակահար Նին Ֆենը և կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը


  
դիտումներ: 1224

Չինացի աշխարհահռչակ ջութակահար Նին Ֆենը և դիրիժոր, կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը ժամանալ են Հայաստան: Նրանք ելույթ կունենան Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներու: Համերգը նվիրված կլինի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու 110 և անվանի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի 115-ամյակներին:

Կհնչեն Պյոտր Չայկովսկու Տոնական նախերգանք ` Դանիայի ազգային հիմնի թեամներով, Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը և Ֆու-Տոնգ Վոնգի Սիմֆոնիա Condor heroes:

Ճանաչված ջութակահրը արդեն երկրորդ անգամ է Հայաստանում. նախկինում նա այստեղ նվագել էր Սպիվակովի համերգի շրջանակներում: «Այդ ժամանակ էլ հանդիպեցի Սերգեյ Սմբատյանի հետ: Եվ ահա այսօր ես կրկին Հայաստանում եմ, ինչը ինձ շատ է ուրախացնում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նին Ֆենը

Խոսելով չինացի կոմպոզիտորի հետ համագործակցության մասին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ արդեն երկու փորձ եղել `է նվագախմբի հետ. «Շատ հետաքրքիր է աշխատել մի մարդու հետ, ով այլ մոտեցում ունի աշխարհին և տարբերվող գաղափարներ», - ասաց դիրիժորը:

ֆու-Տոնգ վոնգը իր հերթին պատմեց, որ բանավիճել է նվագախմբի անդամների հետ, կոնֆլիկտներ եղել, սակայն դա երբեք չի վերածվել կունգ ֆուի. « Ի դեպ, ստեղծագործությունը կունգ ֆուի և սիրո մասին է», - ասաց կոմպոզիտորը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: