Հայերեն   English   Русский  

Ռոնալդուն՝ Ոսկե գնդակի քառակի դափնեկիր


  
դիտումներ: 711

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ 2016 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր:

Ռոնալդուի համար սա 4-րդ «Ոսկե գնդակն» էր կարիերայի ընթացքում:

Քվեարկության արդյունքում պորտուգալացին առաջ անցավ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Լեոնել Մեսսիից և Անտուան Գրիզմանից:

«Ինձ համար մեծ պատիվ է 4-րդ «Ոսկե գնդակն» ստանալը: Այնպիսի զգացողություն է, կարծես առաջին անգամ եմ ստանում: Երազանքս կրկին իրականացավ: Անգամ պատկերացնել չէի կարող, որ 4 անգամ կդառնամ «Ոսկե գնդակի» դափնեկիր: Շատ գոհ եմ, երջանիկ»- տեսաուղերձով ասել է ֆուտբոլիստը:

Նշենք, որ նա ներկա չի գտնվի Փարիզում կայանացած «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությանը, քանի որ ակումբի հետ մեկնել է Ճապոնիա՝ աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: