Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Հալեպում իրականացվող «զանգվածային վայրագությունների» պատճառով


  
դիտումներ: 445

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստացած է Հալեպի բնակիչների նկատմամբ իրականացվող, սակայն դեռևս չհստակեցված «զանգվածային վայրագությունների» մասին տարածվող տեղեկությունների պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է վերջին ժամերի ընթացքում Հալեպում մեծ թվով խաղաղ բնակիչների, որոնց թվում կանանց և երեխաների նկատմամբ իրականացվող զանգվածային վայրագությունների պատճառով: Ընդ որում` ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ տեղեկությունները», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Հաղորդվել է, որ Պան Գի Մունն իր խորին մտահոգության մասին հայտնել է համապատասխան կողմերին, ինչպես նաև կարգադրել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրային անհապաղ կապ հաստատել ներգրավված կողմերի հետ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչը զինյալներին Հալեպում դաժանությունների մեջ էր մեղադրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: