Աֆղանցի փախստականների առաջին խումբն արտաքսվել է Գերմանիայից
դիտումներ: 514
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ արտաքսումները տեղի են ունենում Աֆղանստանի հետ հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Der Spiegel -ն իր կայքում գրում է, որ արդյունքում բոլոր աֆղանցի փախստականները կվերադառնան իրենց երկիր:
Գերմանացի գործիչներն ասում են, աֆղանցի փախստականները ապաստան հայցողների երկրորդ ամենամեծ խումբն են՝ սիրիացիներից հետո:
Աֆղանստան ուղարկվող փախստականների երկրորդ ինքնաթիռը կմեկնի հունվարի սկզբին: