Հայերեն   English   Русский  

«ՀԺ». Արարատում ՀՀԿ-ն ընտրության առջև է. չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանն առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով


  
դիտումներ: 738

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կուլիսներում խոսվում է, որ Արարատի մարզում Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեն այդ տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված բոլոր պատգամավորները:

Խոսքը թիվ 16 ընտրատարածքից պատգամավոր դարձած Մուրադ Մուրադյանի եւ թիվ 17-ից՝ Կարինե Պողոսյանի մասին է: Վերջինս, հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանի զարմուհին է: Չի բացառվում, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվի նաեւ Հովիկ Աբրահամյանն ինքը:

Կարինե Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ առաջադրվելու հարց չի քննարկվել: Այդ մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունի նաեւ թիվ 18 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած «Ավշարի» գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, ռեյտինգային ընտրակարգով հնարավոր է յուրաքանչյուր 10.000 բնակչի հաշվին առաջադրել մեկ թեկնածու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: