Հայերեն   English   Русский  

Հռոմի պապ Ֆրացիսկոսն այսօր դառնում է 80 տարեկան


  
դիտումներ: 605

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր նշում է իր 80ամյակը:

Խորխե Մարիո Բերգոլոն ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում` Իտալիայից ներգաղթածների ընտանիքում: Նա հինգ երեխաներից ամենակրտսերն էր: Նախքան ճեմարանում ուսանելը որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիական տեխնոլոգ և դռնապան՝ գիշերային ակումբում: 21 տարեկանում նա ընդունվել է ճեմարան: Չնայած սովորելուն՝ միանգամից չի հասկացել, որ իր կոչումը Աստծուն ծառայելն է: Նա անգամ ընկերուհի է ունեցել: Հռոմի պապ է ընտրվել 2013 թվականի մարտի 13-ին:

2015 թվականին ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրեց Հռոմի պապին այցելել Հայաստան, որը Վատիկանի առաջնորդը սիրով ընդունեց։ Հռոմի պապը Հայաստան ժամանեց հունիսի 24-ից 26-ը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: