Հայերեն   English   Русский  

Սարսափելի դեպք Սպիտակում. 2 երեխաներին ամենայն հավանականությամբ խեղդամահ են արել


  
դիտումներ: 935

Քիչ առաջ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

Սարսափելի դեպք է գրանցվել Սպիտակում. 1971 թ. ծնված կինը հայտնաբերվել է կախված՝ բնակելի շենքի շքամուտքում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ երեխաները՝ մահացած։ Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, քրեագետներ եւ դատաբժիշկներ։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։

ՔԿ նախագահի խորհրդականը նաև գրառել է, որ քննության արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։

Սպիտակում գրանցված ողբերգական դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկությունն է հայտնի դարձել. երկու երեխաների մայր Մարինե Հովհաննիսյանը Սարալանջ գյուղում քիմիայի ուսուցչուհի էր, նա ամուսնալուծված էր և երեխաների հետ բնակվում էր վարձակալական հիմունքներով՝ վատ պայմաններում:

Դատաբժիշկները զննել են երեխաններին, և նրանց պարանոցների վրա վնասվածքներ են հայտնաբերվել:

Ամենայն հավանականությամբ երեխաներին խեղդամահ են արել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: