2016 թվականին աշխարհում սպանվել է 57 լրագրող. «Լրագրողներ առանց սահմանների»
դիտումներ: 649
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած ամենամյա զեկույցում նշվում է, որ 2016 թվականին մասնագիտական պարտականությունները կատարելիս աշխարհի տարբեր հատվածներւմ 57 լրագրող է սպանվել: Նրանց մեծ մասը սպանվել են Մերձավոր և Միջին Արևելքի հակամարտության գոտիներում, մասնավորապես, 19 լրագրող սպանվել է Սիրիայում, 10-ը՝ Աֆղանստանում, 7-ը՝ Իրաքում, 5-ը՝ Եմենում:
Անցյալ տարվա զեկուցում նշվում էր 67 սպանված լրագրողների մասին: Հակամարտության գոտիներում սպանված լրագրողների նվազումը, ըստ կազմակերպության, պայմանավորված է այն հանգամանքով, որ լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ այլևս հրաժարվում են մեկնել հակամարտության գոտիներ: