Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ
դիտումներ: 804
Հայաստանի լավագույն մարզիկ 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Նրան հաջորդում է Միհրան Հարությունյանը, երրորդը Սիմոն Մարտիրոսյանն է:
Տասնյակում տեղ են գտել նաև Գոռ Մինասյանը, Նազիկ Ավդալյանը, Հարություն Մերդինյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարշամ Բորանյանը և Արթուր Դավթյանը:
Հարցմանը մասնակցել են 35 մարզական լրագրող: