Հայերեն   English   Русский  

«Շարժայի կանանց գավաթ». 4-րդ տուրի արդյունքներ


  
դիտումներ: 693

Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը:

Երեկ մրցաշարում տեղի ունեցան 4-րդ տուրի հանդիպումները:Առաջատարների թվում ընթացող Մարիա Գևորգյանն ոչ-ոքի խաղաց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովայի հետ: Համաձայն վիճակահանության` Սուսաննա Գաբոյանն ու Արմինե Բաբայանը 4-րդ տուրում մրցում էին միմյանց դեմ: Կարճատև պայքարից հետո կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի:

4 տուրից հետո Մարիա Գևորգյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում: Սուսաննա Գաբոյանը 3 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ Արմինե Բաբայանը 13-րդ տեղում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: