Հալեպի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը ղողանջել են` քաղաքի վերջնական ազատագրման առիթով:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տարածել է տեսանյութ, որում երևում է ինչպես է քահանա Հովսեփ Արսլանյանը 5-ամյա պատերազմից հետո առաջին անգամ հնչեցնում է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի վերջնական ազատագրման մասին և սկսել քաղաքից զինյալների դուրսբերման գործընթացը։