Հայերեն   English   Русский  

Սոցցանցերում ահաբեկչության քարոզչության մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել են հազարավոր մարդիկ


  
դիտումներ: 942

Կես տարվա ընթացքում սոցիալական ցանցերում ահաբեկչության քարոզչության համար Թուրքիայում ձերբակալվել է 1656 մարդ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են երկրի Ներքին գործերի նախարարությունից:

Նախարարությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ ներկայացվել են ահաբեկչության, թշնամանքի և բռնության քարոզչությամբ զբաղվելու, ինչպես նաև Թուրքիայի ղեկավար անձանց հրապարակավ վիրավորելու մեղադրանքներ:

Ներքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ վերջին վեց ամիսների ընթացքում Թուրքիայում ընդհանուր առմամբ 3710 մարդու նակատմամբ դատավարություն է ընթացել, որոնցից 1656-ը դատարանի որոշմամբ արդեն կալանավորվել են:

Թուրքիայի 1203 քաղաքացի պայմանական ազատազրկման է դատապարտվել, իսկ 767-ը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել: 84 կասկածյալների նկատմամ հետքննությունը դեռ շարունակվում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: