Հայերեն   English   Русский  

Թմրանյութերի հանդեպ հակումը պահպանվում է անգամ մահվանից հետո. գիտնականներ


  
դիտումներ: 889

Քիմիական կախվածություն ունեցող մարդկանց մոտ փոխվում է ուղեղի FosB սպիտակուցը: Վիեննայի համալսարանի գիտնականները մահացած թմրամոլների մոտ հայտնաբերել են ձևափոխված սպիտակուցներ: Գիտնականները ենթադրում են, որ մահվանից հետո անգամ օրգանիզմի՝ թմրանյութերի հանդեպ հակումը չի վերանում, գրում է The Daily Mail-ը:

Մասնագետները ուսումնասիրել են 15 մահացած թմրամոլների գլխուղեղի հյուսվածքները: Գերզգայուն մեթոդների օգնությամբ հետազոտողները մահվանից 9 օր անց կախվածություն ունեցող մարդկանց մոտ DeltaFosB են հայտնաբերել: Գիտնականները նշում են, որ այն մարդկանց գլխուղեղում, որոնք կյանքի ընթացքում ջանում են հրաժարվել թմրանյութերից, փոփոխված սպիտակուցը պահպանվում է մահվանից հետո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: