Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ն պատժեց ՌԴ-ին հաքերական հարձակումների համար. Պետդեպարտամենտը հաստատել է 35 ռուս դիվանագետների արտաքսումը


  
դիտումներ: 1028

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հաստատել է, որ երկրից արտաքսում է 35 ռուս դիվանագետների: Այդ մասին հաղորդագրություն տարածել է գերատեսչության պաշտոնական կայքը: Գրում է Russian.rt.com-ը:

«Պետդեպարտամենտը անցանկալի անձ (persona non grata) է հայտարարել ԱՄՆ-ում աշխատող 35 ռուս պաշտոնական անձանց, որոնց գործողությունները չեն համապատասխանել նրանց դիվանագիտական կարգավիճակին կամ հյուպատոսական աշխատակցի կարգավիճակին», - նշվել է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվել է, որ Պետդեպարտամենտը Ռուսաստանի Դաշնության կառավարությանը տեղեկացրել է ԱՄՆ-ում ՌԴ-ին պատկանող երկու կառույցներում ռուսական անձնակազմի մուտքի արգելքի մասին:

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ իբրև նոր սահմանված պատժամիջոցներն ԱՄՆ-ի պատասխանն են երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտության համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարաք Օբաման Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին հրամանագիր է ստորագրել:

Հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն երկրից արտաքսում է 35 ռուս դիվանագիտների:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: