Բաքվի գազամուղի վրա նոր պայթյուն է տեղի ունեցել
դիտումներ: 1044
Այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Ադրբեջանի ԱԻՆ-ի հղումով:
Ադրբեջանի պետական նավթաարդյունաբերական (SOCAR) ընկերությունը դեկտեմբերի 27-ին հաղորդել էր գլխավոր գազամուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին: ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ Բաքվի Գարադաղյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել:
«Սանգաչալյան գազային հոսքից դուրս եկող գլխավոր գազամուղի վրա առավոտյան 07:00-ին կրկին պայթյուն է գրանցվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գազի հոսքը գազամուղով դադարեցված է: Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի մարման գործընթացը շարունակվում է: