Հայերեն   English   Русский  

​Քրքումի օգտակար հատկությունները


  
դիտումներ: 5659

Քրքումը անհամեմատ օգտակար համեմունք է, որը լայնորեն օգտագործվում է հնդկական խոհանոցում:

Այն ունի վառ արտահայտված, աննման բույր և իրեն բնորոշ գույն, ինչպես նաև մի շարք առողջարար հատկություններ:

Իր հզոր հատկությունների շնորհիվ քրքումն օգտագործվել է հազարամյակներ շարունակ և հանդիսանում է չինական և այուրվեդիկ բժշկության անբաժան բաղկացուցիչը: Այն օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման համար՝ մրսածությունից և հարբուխից մինչև օնկոլոգիական հիվանդություններ:

Ավելին, այս համեմունքը օժտված է վերականգնող, հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններով:

Հիմնականում քրքումի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրա ակտիվ բաղադրիչով՝ քրքումինով: Սա հիանալի հակաօքսիդանտ և հականեխիչ է:

Քրքումը նաև հարուստ է մանրաթելերով, ինչպես նաև կարևոր սննդարար տարրերով, ինչպիսիք են հանքանյութերը և վիտամինները:

Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ քրքումը թունավոր չէ և չի առաջացնում բարդություններ, ուստի դրա օգտագործումը լիովին անվտանգ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: